Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին չուզողների՝ Հայաստանը այս ծնկած վիճակից ոտքի կանգնելու է:
Ի հեճուկս բոլոր չուզողների՝ Հայաստանում ստեղծելու և զարգացնելու ենք (ու հիմա էլ անում ենք) ազգային գաղափարախոսության կրող քաղաքացիական հասարակություն՝ նպաստելու հայկական ուժեղ պետականության ձևավորմանը:
Ի հեճուկս բոլոր չուզողների՝ Հայաստանը ուժեղ պետություն դառնալու է, Արցախն էլ լինելու է հայկական:
Պետականաշինության մեջ տարիները րոպեներ են, և ներկայի ձախողումները ժամանակավոր են:
Ի հեճուկս բոլոր չուզողների՝ այդ թվում արևմտյան և արևելյան հատուկ նշանակության ծառայությունների, Հայաստանը ազատվելու է նիկոլներից, կնշանակի՝ հակապետական տարրերից:
Խոսքը ուժ ունի, գիտելիքը լույս է, իսկ գաղափարները այդ կենարար լույսով կյանքի են կոչվում:
Ճշմարիտը հաղթելու է ստին: Ոչ մի պարագայում չխեղճանալ, չընկճվել և չհանձնվել:
Հովհաննես Ավետիսյան